• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՎՍՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Կոմունիստական Կուսակցության 13-րդ Ազգային համագումարի հանդիսավոր բացման արարողությանը:

26 հունվարի, 2021
ՎՍՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Կոմունիստական Կուսակցության 13-րդ Ազգային համագումարի հանդիսավոր բացման արարողությանը:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունվարի 26-ին Խորհրդաժողովների ազգային կենտրոնում իր աշխատանքներն սկսեց Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Կոմունիստական Կուսակցության 13-րդ Ազգային համագումարը:
Հանդիսավոր նիստից առաջ Համագումարի բոլոր պատգամավորներն ու հյուրերն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին՝ այցելելով Վիետնամի Սոցիալաիստական Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Հո Չի Մինի դամբարան և ծաղկեպսակներ զետեղելով:
Բացման հանդիսավոր նիստը վարում էր Վիետնամի Ազգային ժողովի նախագահ տիկին Նգույեն Տհի Կիմ Նգան (Nguyễn Thị Kim Ngân), իսկ բացման խոսքով հանդես եկավ Վիետնամի վարչապետ պարոն Նգույեն Սյուան Ֆուկը (Nguyễn Xuân Phúc): 12-րդ համագումարից ի վեր կատարված աշխատանքների ամփոփիչ հաշվետու զեկույցով հանդես եկավ Վիետնամի նախագահ, ՎՍՀ Կոմկուսի Գլխավոր քարտուղար պարոն Նգույեն Ֆու Չոնգը (Nguyễn Phú Trọng):
Ընտրվեց Կոմկուսի քաղբյուրոյի 17 անդամներից բաղկացած նախագահություն, 5 անդամներից բաղկացած քարտուղարություն և 13-հոգինոց հաշվիչ հանձնաժողով: Պատգամավորներն ընդունեցին վերջինիս հաշվետվությունը՝ հաստատելով 13-րդ Ազգային համագումարի բոլոր 1587 պատգամավորների լիազորությունները:
Համագումարի աշխատանքները կտևեն ինն օր: Օրակարգային հարցերի թվում են Կուսակցության նոր ղեկավարության, ինչպես նաև Կառավարության ու Ազգային Ժողովի նոր կազմերի ընտրություններն առաջիկա հինգ տարիների համար: Համագումարը կհաստատի երկրի սոցիալ-տնտեսական զարգացման 2021-2025 թթ. հնգամյա ծրագիրը, ինչպես նաև մինչև 2030 թ. հեռանկարներն ու 2045 թ. տեսլականները:
Վիետնամի կոմկուսն ունի հինգ միլիոն հարյուր հազար անդամ:
Հանդիսավոր նիստին ու բացման արարողություններին, ի թիվս Վիետնամում հավատարմագրված այլ դեսպանների և Միջազգային կազմակերպությունների մշտական ներկայացուցիչների հրավիրված էր մասնակցելու նաև ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը (Vahram Kazhoyan):
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: